Հնդկաստանում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

article-image

Հնդկաստանի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 50 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է NDTV պարբերականի հրապարակումից։

Տուժածներից 4-ի վիճակը ծանր է։ Բացառված չէ, որ ողբերգության զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի և 25 վիրավորի մասին։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ աղետը տեղի է ունեցել «մարդկային սխալի հետևանքով»: Նրանց տվյալներով՝ մեքենավարը ժամանակին չի տեսել լուսացույցի կանաչ ազդանշանը և շարժման մեջ չի դրել շարժակազմը, որի պատճառով նրան է բախվել հետևից ընթացող մեկ այլ արագընթաց գնացք։ Հարվածից երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից։

Միևնույն ժամանակ NDTV-ն ավելի վաղ նշել էր, որ գնացքը կանգ է առել օդային մալուխի կտրվելու պատճառով։

Իշխանությունները հայտարարել են զոհվածերի ընտանիքներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին։ Վթարից հետո Հնդկաստանի հարավում գնացքների երթևեկությունը խախտվել է, 18 ուղերթ չեղարկվել է, ավելի քան 20-ը՝ հետաձգվել։

Հնդկաստանում պարբերաբար տեղի են ունենում երկաթուղային աղետներ, որոնց հետևանքով զոհվում են տասնյակ մարդիկ։ Դրանց պատճառ են դառնում մարդկային գործոնը կամ շարժակազմերի տեխնիկական անսարքությունները: Հունիսի սկզբին երեք գնացքներ էին բախվել Օդիշայի նահանգում, ինչի հետևանքով զոհվել էր 280 մարդ: Ըստ Հնդկաստանի երկաթուղիների նախարարության՝ աղետի պատճառը գնացքների երթևեկության միջակայքերը կարգավորող էլեկտրոնային բլոկավորման համակարգի խափանումն է եղել:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն