Իրանը նավթի հանույթն ավելացրել է՝ հասցնելով օրական մինչև 3,4 մլն բարելի

article-image

Իրանում նավթի հանույթի մակարդակը երկու տարվա ընթացքում ավելացել է՝ հասնելով օրական 2,2-ից մինչև 3,4 միլիոն բարելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիին։

«(Խմբ․՝ 13-րդ) կառավարության աշխատանքի սկզբում նավթի օրական հանույթը չէր գերազանցում 2,2 միլիոն բարելը: 24 ամիսների ընթացքում Նավթի նախարարության կողմից ձեռնարկված, նավթի հանույթի մեծացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ այսօր մենք հասել ենք օրական 3,4 միլիոն բարելի», - ասել է նախարարը։

Օգոստոսի 9-ին Իրանի ազգային նավթընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսան Խոջաստե Մեհրը հայտարարել էր, որ Թեհրանը նախատեսում է մինչև սեպտեմբերի 22-ը նավթի հանույթը հասցնել օրական 3,5 միլիոն բարելի: Նա հիշեցրել էր, որ 2021 թվականի օգոստոսին Իսլամական Հանրապետությունում նավթի օրական հանույթը կազմել է 2,2 միլիոն բարել։ Այս տարվա մայիսին Օուջին հայտնել էր, որ Իրանում նավթի հանույթի մակարդակը գերազանցել է օրական 3 միլիոն բարելը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն