Կեղծ 5000 դրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

article-image

Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սևանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000-դրամանոց է տվել:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն