Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու. ՀՀԿ ԵԿ հայտարարությունը

article-image

ՀՀԿ ԵԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է. 

«Սիրելի երիտասարդներ,

Երեք տարի առաջ այս օրը ստորագրվեց 44-օրյա պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը: Պատերազմ, որը կարող էր չլինել, եթե 2018թ. մեր երկրի իշխանությունը խաբեությամբ չզավթեին փողոցից հայտնված ազգակործան պատուհասները:

Ազատ Արցախի վրա կախվեց գոյության հերթական կռվի վերահաս վտանգը: Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Սակայն չգիտեր, որ իր այդ իրավունքը կասկածի տակ դնողների շարքում է հայտվել նաև ՀՀ այսպես կոչված կառավարությունը:

Դավադրությունների շղթան մեզ բերեց հասցրեց նոյեմբերի 9-ի ամոթալի օրվան, որը հավերժ խարանի պես դաջվելու է հայ ժողովրդի պատմության էջերում: 

Հայրենիքը հերոսաբար պաշտպանած մեր տղերքը, 5000-ից ավելի մեր զոհված եղբայրները չէին կարող պատկերացնել, որ «թավշյա իշխանությունները» ևս ցինիկաբար կհանձնեն ողջ Արցախը և վտանգի առաջ կբացեն Հայաստանի բոլոր դռները:

Մենք այսօր հավաքվել ենք աշխարհին ասելու, որ հայոց հազարամյա բնակավայրերի և հայկական Արցախի դեմ կատարվածը ոչ մի կերպ չպետք է մոռացության մատնվի: Այն մեր բաց վերքն է:

2020 թվականի նոյեմբերի 9-ը դուռ է բացել ադրբեջանցիների կողմից հայկական Արցախն անպատիժ նվաճելու, իսկ կապիտուլյանտ իշխանությունների համար` Արցախը հանգիստ հանձնելու համար: 

Ցեղասպանական աղետի առջև կանգնած և բռնի տեղահանված արցախահայությունը ենթարկվել է  ամենաանարդար ու դաժան ճակատագրի: Փաստորեն ստացվում է, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխահի աչքի առջև կարելի է հայրենազրկել, և իրենց հազարամյա տներից վտարել մի ողջ ժողովուրդ: 

Այսպես երբեք չէր լինի, եթե իշխանության ղեկին չլինեին Հայաստանի այս տխրահռչակ կառավարիչները: 

Մենք այսօր, մեր լուռ երթով ցանկանում ենք ևս մեկ անգամ ասել, որ Արցախը հանձնվել է բոլոր կողմերի լուռ համաձայնությամբ: 

Մեր ձեռքին են մեր հանձնված հայրենիքի հայկական բոլոր բնակավայրերի անվանումներով պաստառները: Կրկնում եմ ևս մեկ անգամ. հազարամյա հայկական բնակավայրերի անվանումները: Ադրբեջանն ու ադրբեջանցին չկային, երբ այս գյուղերն ու քաղաքները հազարամյակներով ծաղկում ու բարգավաճում էին որպես հայոց հայրենիք:

Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու:  Բանակցեք ձեր ստորացուցիչ պայմանները, ինչ կարող եք` արեք: Բայց Արցախի էջը միևնույն է փակել ու մոռացության մատնել չեք կարողանալու:

Հավերժ փառք մեր հայրենիքի համար պայքարած բոլոր հայորդիներին»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն