120 հազար դրամի կեղծ փողերով գնումներ առևտրի կենտրոնում

article-image

Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ Արարատյան փողոցում գործող առևտրի կենտրոնում անհայտ անձը գնումներ կատարելիս վճարել է 2 հատ 50 հազարանոց և 1 հատ 20 հազարանոց կեղծ թղթադրամներ և ստացել 12 հազարի մանրադրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից: 

«Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին: Նոյեմբերի 9-ի ցերեկը նա հայտնաբերվեց Շիրակի փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց Չարբախի բաժանմունք:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն