«Սիթի Բայք»-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեության լիցենզիա. ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է

article-image

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, այն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը․

«Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնող «Սիթի բայք» (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ` հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ` չունենալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ լիցենզիա:

«Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու համար ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից` այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www. cba.am։ Կայքում հասանելի է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն