(VIDEO) Ինչպես է Թուրքիան օգտագործում Ադրբեջանին՝ պատերազմ սանձազերծելով ընդդեմ Հայաստանի և Արցախի. «Kill Dim Production»-ի նոր անիմացիոն ֆիլմը

article-image

«Kill Dim Production»-ը թողարկել է «Kill Dim» անիմացիոն ֆիլմաշարի նոր մաս, որը նկարագրում է, թե ինչպես է Թուրքիան օգտագործում Ադրբեջանին՝ պատերազմ սանձազերծելով ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Անիմացիոն ֆիլմում օգտագործվել են «Մի՛ եղեք կույր» (#DontBeBlind), «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը» (#StopTerrorism), «Կանգնեցրե՛ք Ադրբեջական ագրեսիան» (#StopAzerbaijaniAggression), «Ճանաչե՛ք Արցախը» (#RecognizeArtsakh) կարգախոսները։

«Թույլ մի՛ տվեք, որպեսզի հայերի երկրորդ ցեղասպանություն տեղի ունենա, թույլ մի՛ տվեք, որ այդ հանցագործությունը կատարվի, աջակցե՛ք Հայաստանին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Խոսե՛ք», - ասվում է անիմացիայի նկարագրության մեջ։

Տեսանյութը՝ «Kill Dim Production»-ի ֆեյսբուքյան էջից։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն