ՔՊ-ն փորձում է վերահսկել իր անդամներին. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնող խմբի նիստ էր արել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից:

Տեղեկացանք, որ վարչության նիստը 2 ժամից ավելի է տեւել եւ հիմնականում նվիրված է եղել ՔՊ կանոնադրությանն ու կուսակցականների էթիկայի վարքականոններին: Մեր տեղեկություններով՝ պատճառն էլ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի սկանդալային վարքագիծն է եղել, ինչի պատճառով էլ նա հեռացվել էր կուսակցությունից. հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին: ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նիստի սկզբում կուսակցության կանոնադրությունն է ընթերցել թիմակիցների համար, խոսել է նրանց պարտականությունների ու էթիկայի կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին, խոսել է նաեւ կուսակցաշինության մասին:

Թե ինչու հենց Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ից ասացին, որ վարչությունն է այդպես որոշել: ՔՊ-ականներին ասվել է, որ չպետք է շեղվեն կուսակցության կանոնադրությունից, խստորեն պետք է հետեւեն դրան եւ չպետք է իրենց վարքով ստվեր գցեն ամբողջ թիմի վրա: Կուսակցության նախաձեռնող խմբի նիստն իր կարճ ելույթով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է նաեւ, որ նախաձեռնող խմբի նիստին նախարարները ներկա չեն եղել:»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝  «Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն