Քիչ մարդիկ են իրենցից հետո ժպիտ թողնում. Նաիրա Զոհրաբյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին

article-image

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցին: 

«Քիչ մարդիկ են իրենցից հետո ժպիտ թողնում։

Երբ իրենց հիշելիս տաք ժպտում ես։ 

Ես տեսել եմ, թե իմ ընկերոջ՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի կյանքը մեկ տարով, հետո մեկ ամսով, հետո մեկ օրով, հետո մեկ ժամով, հետո մեկ ակնթարթով երկարացնելու համար մարդու ուժերից վեր ինչեր արեց Ռիտա Սարգսյանը։

Ու ես տեսել եմ ու ես գիտեմ, որ Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս բարի կինը պատռեց իր սիրտը»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն