Երևանը ՀԱՊԿ–ին խնդրել է օրակարգից հանել ՀՀ–ին օգնություն տրամադրելու փաստաթուղթը

article-image

Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։ Ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի նստաշրջանի ժամանակ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների և Բելառուսի առաջնահերթ ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարմանը` Տասմագամբետովն ընդգծել է, որ 34 միջոցառումից 32-ն են կատարվել։

«Երկու միջոցառում, ցավոք, հնարավոր չէր իրականացնել։ Առաջին հերթին` մեր միջազգային շփումները եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ–ն։ Իրենց դիրքորոշումների պատճառով։ Երկրորդ հարցն էլ Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումը լրամշակելու Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է։ Թեև մյուս բոլոր դաշնակիցները սատարեցին այդ որոշումը, բայց հայկական կողմը որևէ հետաքրքրություն չհայտնեց այդ փաստաթղթի նկատմամբ, ավելին` մեր աշխատանքի ավարտական մասում խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն