Ադրբեջանը ստիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Արցախ այցից

article-image

Ադրբեջանի իշխանությունները ստիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրաժարվել Արցախ այցից։ Ինչպես հաղորդում է APA-ն, վերջերս տեղեկություն տարածվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է դեպի Ղարաբաղ ճանապարհորդելու Ադրբեջանի առաջարկած երթուղին։ Տեղեկատվության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախ այցելելու հայտ է ներկայացրել և համաձայնել է պաշտոնական Բաքվի առաջարկին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստերի գնահատման առաքելությունը Աղդամով մեկնի Ստեփանակերտ՝ փաստելու «հայկական օկուպացիայի ժամանակ ավերածությունները»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է այս առաջարկը՝ ցանկություն հայտնելով գնալ Ստեփանակերտ միայն այս քաղաքի հուշարձանների վիճակը գնահատելու համար։

«Սակայն պարզվեց, որ ճշմարտությունն այնքան էլ այդպիսին չէ։ APA-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում ստուգելու են ընդամենը երկու հուշարձան, որից հետո անմիջապես գնալու են Խանքենդի (Ստեփանակերտ)։ Սրան դեմ էր Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը նման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան անվանել է ոչ անկեղծ և ոչ թափանցիկ։ Այսպիսով, Ադրբեջանը չի ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը»,- գրում են լրատվամիջոցները։

Այսպիսով, Ադրբեջանը, որը 30 տարի խոչընդոտում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Արցախ, շարունակում է նույն քաղաքականությունը։ Ադրբեջանական իշխանությունները կազմակերպությանը ընտրության առջեւ են կանգնեցրել՝ կա՛մ ադրբեջանական դիրքորոշման քարոզչություն, կա՛մ այցից հրաժարում։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն