Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է

article-image

Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է։ Ինչպես տեղեկացնում ենք Շիրակի մարզպետարանից, նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։

 «Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 19 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-նշում է Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ տեղեկացնելով, որ  Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։ Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2023-2024 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։

Կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է ձմեռային պահպանման աշխատանքների իրականացմանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն