Իրանի նախագահը 50 երկրների ղեկավարների կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

article-image

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նամակ է հղել 50 երկրների ղեկավարների՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու կոչով, որպեսզի վերջինս դադարեցնի իր հարձակումները Գազայի հատվածի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Ռայիսիի ուղերձը հասցեագրված է, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին, ինչպես նաև Հորդանանի, Ղազախստանի, Թուրքիայի, Քենիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներին։

Ռայիսին նամակի հասցեատերերին միասնության և համակարգման կոչ է արել, որպեսզի արդյունքում Իսրայելին պարտադրվի հրադադար հայտարարել Գազայում:

Ըստ Գազան վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալների՝ իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 13 000-ի։ Նրանց թվում կա ավելի քան 5500 երեխա։ Շուրջ 30 000 մարդ վիրավոր է։

Իսկ իսրայելցի զոհված զինվորների և սպաների թիվն, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, հասել է 380-ի։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 240 մարդ գերեվարվել էր։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն