Բաքուն դեռ սպասում է Երևանի պատասխանին. Ալիևը` խաղաղության պայմանագրի մասին

article-image

Ադրբեջանը սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների պատասխանին, որոնք Բաքուն Երևանին է ներկայացրել ավելի քան երկու ամիս առաջ: Որքան արագ լինի պատասխանը, այնքան լավ։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ ենք փոխանակել մի քանի անգամ, բայց ավելի քան երկու ամիս է՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք Հայաստանի կառավարության պատասխանին։ Մենք ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այդ մեկնաբանությունների վերաբերյալ: Բայց այդպես էլ պատասխան չենք ստացել», - ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, որովհետև վատ խորհուրդներ է ստանում Ֆրանսիայից:

«Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստացի Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանին պատերազմ պետք չէ։ Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության սխալ ուղերձները Հայաստանի կառավարության, իսկ գուցե նաև հայ հասարակության համար պատրանքներ են ստեղծում, թե կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:

«Հայաստանի սպառազինությունը, որով այդքան հպարտանում և հրապարակավ հայտարարում է Ֆրանսիան, չի օգնի Հայաստանին, եթե վերջինը որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի», - շեշտել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է` Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հավակնություններից:

Կայքը հիշեցնում է` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն