Whatsapp-ից մի օգտվեք․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։ Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։ Այս մասին, իհարկե, ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են եւ հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են:

Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, եւ այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլեւս հասանելի են պետական կառույցներին։ Այսինքն, WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն