.jpg)
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք:
Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։