ՀՀԿ–ն մարզային այցելությունների շարք է իրականացնում Հայաստանի Հանրապետության անվտանգային, սոցիալ–տնտեսական խնդիրին ծանոթանալու, քաղաքացիների մտահոգությունները լսելու նպատակով։
Կուսակցության անդամներն արդեն իսկ հասցրել են լինել Սյունիքի մարզի Ագարակ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում։
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀԿ Վայք քաղաքի շրջանային կազմակերպությունում։ Վայքի բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված երկրում սոցիալ–տնտեսական, անվտանգային իրավիճակի, քաղբանտարկյալների հարցի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում