(VIDEO) Տանը թմրամիջոցների ջերմոց և լաբորատորիա են ստեղծել

article-image

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նոյեմբերի 16-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիների փողոցի տներից մեկում մի խումբ անձինք իրացման նպատակով աճեցնում են թմրանյութեր, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունն իրացնելու միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները:

Իրականացվեցին նաև քննչական գործողություններ, և նոյեմբերի 17-ին հիշյալ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց պլաստիկ երկու տարա, մեկի մեջ՝ 2, մյուսի մեջ` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով մեկ պարկ:

Հայտնաբերվեցին նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավեցնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր` մոտ վեց կիլոգրամ վեց հարյուր գրամ քաշով:

Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել են ինքն ու 36-ամյա մի օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն