Ծաղկաձորում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն

article-image

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում էլեկտրական սյունը շրջվել է ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ՓԾ հրապարակումից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, իսկ մալուխները փակել են ճանապարհը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և համայնքապետարանի աշխատակիցների հետ մալուխները հեռացրել ճանապարհից:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն