Սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի

article-image

ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 27-ին՝ 20-25 մ/վրկ, 28-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն