ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը

article-image

Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման:

Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:

Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա և հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։

Այսպես՝ փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի և մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում ևս։

Վարկային կազմակերպությունները և փոխանակման կետերը ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները:

Վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական և ծրագրային հնարավորություններ:

Ակնկալվում է, որ կատարված փոփոխությունները կնպաստեն ֆինանսական ծառայությունների հասանելիության ավելացմանը և հանրության կողմից ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն