Արմավիրի մարզում տան հողամասում հայտնաբերել են այրվածքներից մահացած 83-ամյա տղամարդու

article-image

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկը, որտեղ հողամասում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հողամասում հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ռուբեն Վ.-ի դին: 

Պազվել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Ռուբեն Վ.-ն իրենց տան դիմաց գտնվող տնամերձ հողամասում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո խոտերը վառած յուղով այրելու ժամանակ անզգուշաբար կրակի տարածումը բռնկվել է նրա հագուստի վրա, ինչի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն