Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Ադրբեջանում Իրանի դեսպան

article-image

Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանը։

Սեյյեդ Աբբաս Մուսավին նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր,  Sputnik Արմենիայի փոխանցմամբ հայտնում է Pars today–ը։

Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն