Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը կառուցված ու կառուցվող դպրոցներն էին, իսկ ձերը՝ հազարավոր դպրոցներ թշնամուն թողնելը

article-image

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
«Ի պատասխան տարոն չախոյան կոչեցյալի բարբաջանքներին փաստենք մի քանի բան.
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ամրագրվում էր անվտանգ հայրենի հողով և այդ հողը պահող զինվորով, իսկ ձեր թողած ժառանգությունը թշնամուն հանձնած հայրենիքն ու օրեցօր մեծացող Եռաբլուրն է։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությամբ Ադրբեջանին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ձեր թողած ժառանգությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը կառուցված ու կառուցվող դպրոցներն էին, կրթություն ստացող հայն էր ու ապագա երիտասարդը, իսկ ձեր թողած ժառանգությունը հազարավոր դպրոցներ թշնամուն թողնելն էր, ուսուցչին ու մտավորականին արժեզրկելն էր։
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը հայոց անպարտ բանակն էր, թշնամուն ծնկի բերելն էր, իսկ ձեր թողած ժառանգությունը թշնամու կոշիկները լիզող «ղեկավարն» է, ասֆալտը արժեք որակող ու բյուջեից փողեր լափող ձեր ոհմակն է։
 
Հ.Գ Վերելք ապրող Հայաստան. ահա թե որը պետք է լինի մեր գերնպատակը. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
Ահա թե որն է եղել Սերժ Սարգսյանի գործունեության հիմքում։ Սերժ Սարգսյանի անունը հայոց պատմության էջերում գրվելու է ոսկե տառերով, որպես պետական ու ռազմական գործիչ, իսկ դուք պարզապես հայտնվելու եք պատմության աղբանոցում»։
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն