«Ազատություն» ռադիոկայանը արտոնյալ է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ իրադարձություններին

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 22-ին, ներկա է գտնվել Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

Հետաքրքիր է, որ, ինչպես նկատել է armdaily.am կայքը, միջոցառման ընթացքում լրագրողներին հրահանգվել է աշխատել ժապավենով հատուկ առանձնացված տարածքից։ Սակայն լրագրողները նկատել են, որ «Ազատություն» ռադիոկայանի իրենց գործընկեր օպերատորը գտնվում է սահմանված տարածքից դուրս՝ աշխատելով կառավարության օպերատորների մոտ։

Լրատվամիջոցը նկատել էր, որ Նիկոլ Փաշինյանի էջով ընթացող ուղիղ հեռարձակումը նույնականանում է «Ազատություն» ռադիոկայանի՝ նույն ընթացքում առկա ուղիղ հեռարձակմանը՝ առանց լրատվամիջոցի տարբերանշանի։

Ավելի ուշ արդեն լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը ասել է․ «Մյուս անգամ էլ դուք ձեզ հարմար վայրից կադրեր կանեք, ի՞նչ խնդիր կա այդտեղ»։ Դիտարկմանը, որ «Ազատություն»-ը կադրեր չէր անում, այլ ուղիղ հեռարձակում էր ապահովում, և արդյո՞ք ամեն անգամ յուրաքանչյուր լրատվամիջոց պիտի նախապես զանգահարի այս կամ այն տեղից նկարահանում իրականացնելու համար, Կարապետյանն ասել է. «Հիմա դուք եք ինձ զանգահարել, ես ձեր մասով եմ ասում՝ մյուս անգամ կլինեք դուք: Վարչապետի խոսնակը միևնույն ժամանակ նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանի։

Լրագրողները նկատել են, որ Փաշինյանի թիկնազորը որևէ այլ օպերատորի չի թույլատրել դուրս գալ սահմանված տարածքից և նկարահանումներ իրականացրել։

Հարկ ենք համարում նշել, որ նման խտրական վերաբերմունքը ունի նաև իր հիմքերը։ Սկսած 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունններից՝ «Ազատություն» ռադիոկայանը յուրահատուկ ուշադրություն է դարձնում Նիկոլ Փաշինյանին և վերջինիս թիմին։ Ռադիոկայանը  այս տարվա ընթացքում բազմիցս «մեղադրվում է» ակնհայտ կողմնապահության մեջ (1, 2, 3) Ուստի այժմ պատահական չի կարող համարվել «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ նման վերաբերմունքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մեկնաբանություն էր խնդրել Վլադիմիր Կարապետյանից, ով հայտնել էր, որ «Արտոնության մասին խոսակցությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինձ պետք էր կադր, ես խնդրել էի, որ այդ կադրը տրամադրվեր կառավարության կարիքների համար։ Այսինքն՝ իմ խնդրանքով ա դա տեղի ունեցել»։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում կառավարության օպերատորն ի՞նչ էր անում, չէ որ դա իր ֆունկցիան է՝ պրն. Կարապետյանն ասաց, որ իրենց լրացուցիչ մի կադր էր պետք, որևէ տարբերություն չկար, թե որ լրատվականի օպերատորը կլիներ։

Դատապարտելի է նաև այն հանգամանքը, որ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը հայտնի է իր հակասական կերպարով և զերծ չի մնում հրապարակայնորեն ստելուց, բավական ոչ պրոֆեսիոնալ ձևով է աշխատում իր գործընկերների հետ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն