
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովրդավարության բաստիոնում հենց հիմա իշխանագողություն են անում՝ ոստիկանության ու ԱԻՆ-ի գործուն մասնակցությամբ: Ալավերդիում նիկոլները զավթում են քաղաքապետի աթոռը ու դա անում են ամենախայտառակ, ամենալկտի ձևով:
Այս ամենը տեղի ա ունենում ընտրություններում ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հաղթելու դեպքում, սրանց հետ ընտրությունը մոռանալ ա պետք, սրանք ամենալկտի ու ամենաստոր քայլերին պատրաստ են»: