«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

article-image

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով  իրականացվում է օդային հետախուզում։

Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական  ծառայողները։

Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն