Նախօրեին հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից: Այս մասին տեղեկանում ենք Եղեգնաձորի համայնքապետարանից:
«Ցավով հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին Բարձրունու հատվածում հակառակորդի բացած կրակի հետևանքով զոհվել է Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ, կոչումով լեյտենանտ Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:
Մեր վշտակցությունն ենք հայտնում սպայի հարազատներին, համաքաղաքացիներին և զինակից ընկերներին:
Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից»,-ասված է հաղորդագրության մեջ: