ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երկու ձեռքով հարձակվել ու բղավել է ArmLur.am-ի լրագրողի վրա

article-image

 ArmLur.am  -ը գրում է, որ իրենց լրագրողին է զանգահարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և հայտարարել, որ իր մասին այլևս նյութ չհրապարակեն:

Կայքը մասնավորապես գրում է, որ ArmLur.am-ը հետաքննություն է իրականացնում Մելքոնյանի թոռան մասնակցությամբ միջադեպի գործով և այս հանգամանքը Մելքոնյանի դուրը չի գալիս:

Կայքից նշում են՝ հարց է առաջանում, եթե ArmLur.am-ը շարունակի իր հետաքննությունը և հրապարակումներ ունենա, ապա ինչ է սպասվում լրատվամիջոցին և լրագրողին:

Այս հարցի պատասխանը լրատվականից փորձել են պարզել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը երկու ձեռքով հարձակվել ու բղավել է լրագրողի վրա՝ ասելով,  որ չի ցանկանում տեսնել իրեն։

Թե ինչ է կատարվել ԱԺ միջանցքում ֆիքսել է  ArmLur.am-ի տեսախցիկը։

Կայքը հիշեցնում է, որ իրենց հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին տարել են ՀՀ քննչական կոմիտե և հարցաքննել:

Այս տեղեկությունը լրատվականից փորձել են անձամբ պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնել են, որ նշված անձի մասով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվել են, քննությունը շարունակվում է:

Ասել է, թե կոմիտեից հաստատեցին, սակայն փաստ է մեկ բան, որ անչափահաս տղայի դանակահարության գործով որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի կանչվել:

Կայքից հիշեցնում են, որ երեք օր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ավանի «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

Ըստ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:

ArmLur.am-ին հայտնի է դարձել նաև, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։

Լրատվականից ընդգծում են, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդիները հեղափոխությունից հետո իրենց դիրքեր են ամրապնդում իրավապահ համակարգում: Արմեն Մելքոնյանը այս տարվա ապրիլի 1-ին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Իսկ ահա դանակահարության միջադեպի գործով անցնող Գագիկ Կարեն Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն է:

«Ինչևէ հետևենք զարգացումներին: Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»,-ասվում է հոդվածում»։

Աղբյուր՝ ArmLur.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն