Խրախճանք՝ թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում երեկ աշխատանքային ժամին խրախճանք են կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ ընդհանուր բաժնի աշխատակիցներից մեկը՝ Սոնա անունով, ով ազատվել է նախկին թաղապետի կողմից եւ օրերս վերականգնվել «Հանրապետություն» կուսակցության քվոտայով թաղապետ դարձած Ռոմիկ Մխիթարյանի հրամանով, որոշել է մաղարիչ անել իր վերադարձի առիթով եւ գինարբուք է կազմակերպել թաղապետարանի շենքում։

Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց, այնուամենայնիվ, ստուգել, ավելի ուշ զանգահարեց եւ հաստատեց մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ալկոհոլ չեն օգտագործել։ «Եղել է թխվածք, հյութ եւ այլն, ոգելից չի եղել»,- ասաց Մխիթարյանը՝ չհերքելով խրախճանքի լուրը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն