Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Ալավերդիում իշխանությունը ռեւանշի գնաց՝ իրականացնելով իմպիչմենթ, որն իրականում ոստիկանական օպերացիա էր, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործընթաց։ Թվում է, թե իմպիչմենթը քաղաքակիրթ պրոցես է, եւ բոլոր առաջադեմ երկրներում այն իրականացվում է, բայց այս պարագայում իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց։

Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ եւ չի ծառայում ՔՊ-ին։ Եվ իշխանության բերեցին մարզում վարկաբեկված նախկին ՀՀԿ-ականի, որի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, եւ նա բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով զավթող ՔՊ-ն, փաստորեն, նախընտրում է կրիմինալին՝ Վանաձորում Ակային համայնքապետ նշանակելուց հետո Ալավերդին գրավեցին։ Ո՞րն է հաջորդը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն