Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ շահերին. Պետդեպ

article-image

Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները երբեք չեն ասել, թե չեն պատրաստվում շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ

«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ…»,- ասել է Միլլերը։

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ իրենք շարունակում են համագործակցել պաշտոնական Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել պաշտոնական Երևանի հետ կայուն խաղաղության։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն