Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է. Շարմազանով

article-image

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որոնք դուք առ ոչինչ համարեցիք, քանի որ Նիկոլը, հղում անելով ալիեւին, ասում էր, թե դրանք ուժի մեջ չեն։

2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։

3.Հիմա, մի կողմ դնելով  քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ եւ ամուր բանակցային հիմքեր են թողել։

Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետեւանք է եւ իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է», - ասվում է գրառման մեջ։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն