Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանը Իջևան է ուղևորվել ուղղաթիռով

article-image

Այսօր՝ հուլիսի 23-ին, Irates.am լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել։ Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները: 

«Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլև մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները և այլք: Ըստ երևույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը:»։

Տեղեկությունը ճշտելու համար AntiFake.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։

Կարապետյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է մամուլում շրջանառվող տեղեկությունը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը Իջևան է ուղևորվել ուղղաթիռով և ի՞նչ օրակարգով է գտնվել Իջևանում, պատասխանեց. «Չի ուղևորվել»։

Մեր ճշտող հարցին, թե այդ պատասխանից կարելի է եզրակացնել, որ շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կարապետյանը նշեց, որ արդեն պատասխանել է հարցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն