#Սուպեր_աղբապետ բողոքի ակցիա ընդդեմ Հայկ Մարությանի Երևանի տարբեր վարչական շրջաններում (Նկարներ)

article-image

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ անդամները  «#Սուպեր_աղբապետ» խորագրով բողոքի ակցիա են իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի։

Հայկ Մարությանը մինչ օրս չի իրականացրել աղբահանության խնդիրը լուծելու իր նախընտրական խոստումը, և դեռ ավելին, նրա կառավարման ժամանակաշրջանում խնդիրն ավելի է խորացել, ինչի արդյունքում Երևանի տարբեր հատվածներում աղբն անպակաս է։ Այս ամենը Հայկ Մարությանի դիլետանտիզմի հետևանքն է։ Չնայած նրան, որ Հայկ Մարությանը պարբերաբար փորձում է աղբահանության խնդրի մեղքը գցել իր վրայից և մեղադրում է «Սանիթեք» ընկերությանը, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց նա է։ Օդում կախված լուրերի համաձայն՝ աղբահանության խնդրի անլուծելի լինելու պատճառները պայմանավորված են նաև կոռուպցիոն ռիսկերով, որոնց վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում, և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի։

Ըստ երևույթին, Հայկ Մարությանը կարող է հասնել հրաժարականի քաղաքում աղբահանության և հարակից խնդիրների պատճառով։

Ակցիայի մասնակիցները շրջել են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում և հայտնաբերել 100-ից ավելի աղբարկղեր, որոնք և որոնց շրջակայքը լիքն են եղել աղբով։ Դրանցից շուրջ 70-ի վրա տեղադրվել են Հայկ Մարությանի նկարներով պաստառներ՝ ի նշան այն բանի, որ աղբահանության խնդրի պատասխանատուն Հայկ Մարությանն է։

Ակցիայի մասնակիցները Հայկ Մարությանի պաստառներով աղբարկղերի նկարները տեղադրել են նաև Ֆեյսբուքում։

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի անդամների կողմից Ֆեյսբուքում հրապարակած #Սուպեր_աղբապետ ակցիայի նկարներն ամբողջացրել է AntiFake.am-ը, որը ներկայացնում ենք ստորև ֆոտոշարքով։

Արաբկիր վարչական շրջան


 Դավթաշեն վարչական շրջան

շ

Աջափնյակ վարչական շրջան

Կենտրոն վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջան

 


Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Հոդվածի ռուսերեն  և անգլերեն տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը