Էկվադորում սպանել են դատախազին, որը հետաքննում էր հանցագործների հարձակումը հեռուստաստուդիայի վրա

article-image

Էկվադորի Գուայակիլ քաղաքում սպանվել է դատախազը, որը հետաքննում  էր TC Televisión հեռուստաալիքի ստուդիա զինված մարդկանց ներթափանցման դեպքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Universo պարբերականը։

Ըստ հրապարակման՝ դատախազ Սեսար Սուարեսին գնդակահարել են Գուայակիլի հյուսիսում մեքենա վարելիս։ Մեքենայի վրա կրակել են առնվազն 20 անգամ։ Նշվում է, որ նա հետաքննում էր հունվարի 9-ին զինված մարդկանց ներխուժումը TC Televisión հեռուստաալիքի ստուդիա և աշխատակիցներին պատանդ վերցնելը։

Էկվադորի անվտանգության ոլորտում իրադրությունը սրվել է հունվարի 7-ին բանտից «Լոս Չոներոս» հանցախմբի պարագխի փախուստից հետո։ Դրանից հետո խռովություններ են տեղի ունեցել երկրի մի քանի քրեակատարողական հիմնարկներում։ Հունվարի 8-ին  երկրում հայտարարվել է արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ:

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն