Իրանում Պակիստանի հարվածների զոհերի թիվը հասել է 9-ի

article-image

 Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում Պակիստանի հարվածների զոհերի թիվը հասել է 9-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Զոհերի թվում կա 3 կին և 4 երեխա։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին, որոնք Իրանի քաղաքացիներ չէին։

Իրանը դատապարտել է Պակիստանի կողմից իր տարածքի հրթիռակոծությունը՝ արտգործնախարարություն կանչելով Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվականը՝ Պակիստանը հունվարի 18-ին Իրանի տարածքին հարվածները պատճառաբանել է նրանով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։

Հունվարի 16-ին Իրանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն