Factor.am լրատվականը ապատեղեկատվություն է տարածել

article-image

Երեկ՝ հուլիսի 25-ին, կառավարությունը նիստի ընթացքում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություն է տվել «Արտ Գլոբալ» ՍՊ ընկերությանը։  

Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 246 մլն 780 հազար դրամ, իսկ մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 12 մլն 339 հազար դրամ։

Հատկանշական է այն փաստը, որ 2016-2019թթ․  «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ի փոխտնօրենը եղել է ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը։

Երեկ՝ հուլիսի 25-ին, Factor.am-ը հոդված էր հրապարակել« Կառավարությունն արտոնություն տվեց «Իմ քայլի» պատգամավորի ընտանիքին պատկանող բիզնեսին» վերնագրով, սակայն ո  րոշ ժամանակ անց հոդվածը հեռացվել է։

Մի շարք լրատվականներ Factor.am-ի հոդվածը տեղադրել են իրենց կայքում և հղում արել Factor.am-ին։

Ըստ Factor.am-ի տեղեկությունների, «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն պատկանում է Արտաշես Պետրոսյանի ընտանիքին, և նախքան օրենսդիրում աշխատելը նա եղել է «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ի փոխտնօրենը, ով իր հարցազրույցներում չի հերքել, որ «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն պատկանում է իր ընտանիքին։

Factor.am-ի հոդվածի հեռացման մասին հրապարակում էր արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ում այն հարցադրմանը, թե ինչու է հեռացվել հրապարակումը, Factor.am-ի լրագրող և այդ հրապարակման հեղինակ Նարեկ Կիրակոսյանը պատասխանել է, որ նյութում անուշադրության հետևանքով վրիպակ է եղել, և հայցել է ընթերցողների ներողամտությունը։ Սակայն մինչ այս պահը կայքում նյութը այդպես էլ չի հրապարակվել «առանց վրիպակների» տարբերակով։

Ավելի ուշ թեմային անդրադարձել էր իմքայլական պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, ով ասել է, որ «Արտ գլոբալ»-ում աշխատել է որպես փոխտնօրեն, և ուրիշ կապ չի ունեցել այդ ՍՊԸ-ի հետ, ըստ այդմ հերքելով իր և ընտանիքի կապը «Արտ գլոբալ» ՍՊԸ-ի հետ։

Ուստի Factor.am-ը հրապարակել է ապատեղեկատվություն պարունակող հոդված և, ինչպես Նարեկ Կիրակոսյանն էր ասել, «վրիպակների ուղղմամբ» նոր հոդված մինչ այս պահը լրատվական կայքում չի հրապարակվել։

Հարկ է նշել, որ Factor.am լրատվականը առաջին անգամը չէ, որ ապատեղեկատվություն է հրապարակում։ Բացի այդ Factor.am լրատվականի լրագրող և վերը նշված հոդվածի հեղինակ Նարեկ Կիրակոսյանը աշխատանքային ժամից դուրս հրահանգավորված կերպով մանիպուլացիաներով է զբաղված, ինչը ամեն ինչ ասում է կայքի կողմից վարվող քաղաքականության մասին։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն