
Երևան Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տներից մեկի փլատակներից ևս մեկ քաղաքացու դուրս բերեցին։ Sputnik Արմենիայի թղթակիցները նշում են, որ տուժածը տարեց կին է։ Նրա գիտակցությունը տեղն է։ Առաջին հայացքից լուրջ վնասվածքներ չունի։
Ավելի վաղ փլատակներց հանել էին նաև մոտ 40 տարեկան տղամարդու: Նա անգիտակից վիճակում է եղել: