Վեճ ու դանակահարություն կերուխումի պահին

article-image

Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե:

Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով:

Վաղարշապատի քրեական հետախույզների միջոցառումներով բավական արագ պարզվեցին դեպքի բոլոր հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների` տուժած տղամարդը գնացել էր Շահումյան փողոցում գտնվող ընկերոջ տուն, որտեղ կազմակերպել էին կերուխում: Այդ ընթացքում էլ վեճ էր ծագել 54-ամյա տղամարդու և 40-ամյա տանտիրուհու միջև: Նախ տղամարդը գարեջրի շշով հարվածել էր կնոջ գլխին, ինչից հետո, վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը, տանտիրուհին հարվածներ էր հասցրել տղամարդուն:

Վաղարշապատի բաժնում կինը խոստովանել է արարքը: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն