Վայոց ձորում Mitsubishi-ն մերկասառույցի ու ձնաբքի պատճառով կողաշրջվել է

article-image

Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գնդեվազ-Կեչուտ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզելու են վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է նաև ճանապարհի մերկասառույցն ու ձնաբուքը։

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն