Բախվել են թիվ 67 երթուղու ավտոբուսը և 4 ավտոմեքենա. ավտոբուսն էլ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին

article-image

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 81/1 հասցեի մոտ եղած հսկայական փոսի հողաթմբին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 67 երթուղու Jijiang մակնիշի ավտոբուսի արգելակների հետ կապված խնդիրը, և մինչ «Վեոլիա ջրի» կողմից նշված վայրում կոյուղատարեր անցկացնելու համար փորված փոսի մոտ լցված հողաթմբին բախվելը, ավտոբուսը Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենայի, որոնք էլ իրենց հերթին բախվել են 2 այլ ավտոմեքենայի, և հենց  այդտեղից ավտոբուսի վարորդը մոտ 1 կմ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին, և եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ վթարը այլ ելք ունենար:

Ավտոբուսի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վարորդների ինքնությունը:
 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն