Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան տուժածներ

article-image

Փետրվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, ժողովրդին հյատնի Սևանի թունելի սկզբնամասում, արագաչափի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և առջևի մասով հայտնվել ձորակում՝ ձնակույտի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սլավիկ Ղ․-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նվեր Հ․-ն և 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, իսկ 1-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն