Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և 1 ուղևորին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ փրկարարներից մեկը, ապա օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ապա նրան տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ ուղևորուհին մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, իսկ վարորդը ծառայում է Սամանապահ զորքերում: