Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները. «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։

Մենք զանգահարեցինք Արարատի համայնքապետարան եւ աշխատակազմի ղեկավարից փորձեցինք ճշտել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, սակայն նրանից պատասխանի փոխարեն հանդիմանանքներ ստացանք. «Դուք տեսե՞լ եք էդ պուրակը, եկեք տեսեք, նոր հարցեր տվեք, ով ինչ ասի, պիտի զանգեք հարցե՞ր տաք»։

Արարատի բնակիչը մեզ փոխանցեց, որ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,- ասաց քաղաքացին։

Արարատի մեկ այլ բնակչի եւս նույն հարցը տվեցինք` նկարները հանվե՞լ են քաղաքից։ Ասաց, որ նկարները հանվել են ե՛ւ հրապարակից, ե՛ւ հիվանդանոցի մոտից։»:

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն