Արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից. Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի:

Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես:

Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար:

Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու:

Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար:

Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա:

Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն