ԵՄ-ն չի կարողանում Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու․ Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի խմբակը Հայաստանը տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։ Փաշինյանը խաղաղության հետ այնքան կապ ունի, որքան Ալիեւը՝ հայասիրության։

Խաղաղություն եւ Նիկոլ՝ իրարամերժ երեւույթներ են։

Նիկոլը 2018-2020 թթ. ոչինչ չարեց խաղաղությունն ամրապնդելու համար, հակառակը՝ նա իր կեղծ հայրենասիրական ու բանակցային բովանդակությունը տորպեդահարող թեզերով  մոտեցրեց պատերազմն ու մեզ մտցրեց պատերազմի մեջ։ Արդեն պատերազմի ժամանակ նա ամեն ինչ արեց պատերազմը չկանգնեցնելու ու Շուշին հանձնելու համար։

Այս ամենն արվում էր ռուսական ազդեցությունից ազատվելու համար՝ պարտության մեղավոր կարգելով նախկիններին ու ՌԴ-ին։

Նիկոլի համար խաղաղության պայմանագիրը գերնպատակ չէ։ Գերնպատակը՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը և Ռուսաստանից ազատվելն է։ Դրա արդյունքում նա փուռը տվեց Արցախը և շարունակում է Հայաստանի Հանրապետությունը մոտեցնել ոչ թե խաղաղության, այլ՝ անկման։ Հիմա էլ սաղ երգերը երգել է, ԵՄ-ի հետ է մոտենում։

ԵՄ-ն չի կարողանում իր անդամ երկիր Կիպրոսի 38 տոկոսը մաքրել թուրքական օկուպացիայից, ԵՄ-ն ՀՀ-ին ի՞նչ է օգնելու։

Խաղաղության հասնելու ու անվտանգային մարտահրավերները լուծելու երկու քայլ կա.

1. Նիկոլի հեռացում։

2. ՀՀ-ՌԴ խորը ռազմա-քաղաքական նոր դաշինքի կնքում։

Մնացած ճանապարհները տանում են ուղիղ դեպի թուրքական գերիշխանություն»։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն