ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է համարում երկխոսությունը

article-image

ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնելու լավագույն միջոցը երկխոսությունն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այդ հարցի շուրջ շարունակական երկխոսությանը։ Կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտի հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Պետքարտուղարության խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել լրագրողի այն հարցը, որ կողմերը փորձում են բանակցային գործընթացը շարունակել առանց միջնորդների։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած,  ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։  

Աղբյուր՝ «Արմենպրես»
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն