ԱՄՆ Սենատում աջակցել են Ուկրաինային օգնության շուրջ քվեարկությանը

article-image

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն ներառող օրինագծի վերջնական քվեարկությանը։ Որոշումն ընդունվել է 66 «կողմ» և 33 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում այս փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 14-ին։

Օրինագիծը նախատեսում են ավելի քան 95,34 մլրդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։ Փաթեթով նախատեսվում է նաև 9 միլիարդ դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերել քաղաքացիական անձանց տարբեր հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Ուկրաինայում։

Հանրապետականներն ամիսներ շարունակ պահանջում էին, որ օրինագիծը ներառի նաև սահմանային հսկողությունն ուժեղացնելու հետ կապված միջոցառումներ։

Եթե ​​փաստաթուղթը հաստատվի Սենատի կողմից, ապա այն կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ օրինագիծը «անցողիկ չէ», քանի որ այնտեղ ներառված չեն ԱՄՆ հարավային սահմանին հսկողությունը խստեցնելուն ուղղված ծախսերը։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն