Ավելի քան 9 մլն դրամ՝ արկղեր համար. նախարարության ճոխ գնումները. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 15-ին գնել է 9 մլն 478 հազար 800 դրամ արժողությամբ արկղեր։ Ուսումնասիրելով բաց աղբյուրներում տեղադրված գնման պայմանագրերը՝ պարզեցինք, որ գնման առարկան պարզապես արկղ չէ։ Գնման առարկան ջերմային կարգավորմամբ արկղ է, որը նախատեսված է անխափան էլեկտրական սնուցման աղբյուրի տեղադրման համար:

Արկղի մոդելը SNR-OWC-096060-CHE է, որը պատրաստված եւ արտադրված է Չինաստանում։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ պաշտպանվածության կարգը պիտի լինի IP54, իսկ աշխատանքային ջերմաստիճանը՝ -50C-ից +45C աստիճան, օդի հարաբերական խոնավությունը +20C աստիճանի դեպքում՝ 80%, աշխատանքային պայմանները՝ ցանկացած եղանակի դրսում շահագործում, ջերմային կարգավորման համակարգ, չափերը՝ 9U 600մմ խորությամբ, դուռը՝ առջեւից բացվող, փականով: Երաշխիքային ժամկետ՝ 1 տարի։ Ընդհանուր առմամբ, նախարարությունը գնել է 20 նմանատիպ արկղեր, որի մեկ հատի արժեքը կազմել է 473 հազար 940 դրամ»։

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն